News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Հայաստանի  մշակույթի նախարարության, Հայ առաքելական եկեղեցու եւ «Հովհաննես Իմաստասեր Կաթողիկոս Օձնեցի» բարեգործական հիմնադրամի միջեւ ստորագրած հուշագրի համաձայն հայտարարվել է մրցույթ, որի հաղթողին կհանձնարարվեն Օձուն գյուղի Սբ. Մարիամ Աստվածածին եկեղեցու վերականգնման աշխատանքները: NEWS.am-ին Մշակույթի նախարարությունից հայտնեցին, որ մրցույթի հայտերն ընդունվում են մինչեւ ապրիլի 17-ը: Պատվիրատու հանդիսանում է «Հովհաննես Իմաստասեր Կաթողիկոս Օձնեցի» բարեգործական հիմնադրամը:

Նշենք, որ սկզբնապես նախատեսվում էր Օձունի վերականգնման աշխատանքները ֆինանսավորել պետբյուջեի հաշվին, բայց հարցի լուծումը հանձն առան պատմական եւ մշակութային ժառանգության պահպանման ջատագովները, որոնք ստեղծել են «Հովհաննես Իմաստասեր Կաթողիկոս Օձնեցի» բարեգործական հիմնադրամը: Գոյություն ունեցող նախագիծը ներառում է միայն զուտ եկեղեցու վերականգնումը, թեեւ առկա են նաեւ շրջակա տարածքի բարեկարգման, հարակից մեծարժեք պատմական հուշարձանների վերականգնման խնդիրները: Նախնական գնահատմամբ, անհրաժեշտ կլինի 3-4 տարի, սակայն բացառված չեն, ներկայումս հնարավոր անկանխատեսելի հարցեր: Օձունի վանքը գոյություն ունի մոտ 1500 տարի եւ կարող է վերականգնողներին կանգնեցնել զանազան խոչընդոտների առջեւ: Ծրագրի հիմնական նպատակը ոչ թե ժամկետների պահպանումն է, այլ վանքի որակյալ վերականգնումը: Մասնագետների գնահատմամբ, նման աշխատանքները չեն նախատեսում ստեղծագործական ազատություն, վերականգնողները պարտավոր են գործել խստիվ համաձայն գիտականորեն հիմնավորված նախագծերի:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ