News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 22
USD
458.98
EUR
485.74
RUB
7.81
Տեսնել լրահոսը


Boston Dynamics ընկերությունը ներկայացրել է Sand Flea (ավազի լու) անվանումով ռոբոտը, որի վրա տեսախցիկ կա: Ռոբոտը շարժվում եւ կառավարվում է ինչպես սովորական խաղալիք ավտոմեքենան` հեռակառավարմամբ:

Անհրաժեշտության դեպքում «լուն» ունակ է թռչել մինչեւ 8-9 մետր, որը նրան դարձնում է խուզարկու սարք` քաղաքային պայմաններում:

Թռիչքի ժամանակ օպերատորը կարող է կարգավորել ստարտի անկյունը եւ թռիչքի բարձրությունը (մեկ մետրից մինչեւ առավելագույն բարձրությունը), հաղորդում է  «Մոսկոսվսկի կոմսոմոլեցը»: Արդեն օդում «ավազի լուն»  օգտագործում է կայունացման գիրոսկոպիկ համակարգ, որպեսզի չափազանց քաոսային կերպով չպտտվի եւ ապահովի ընդունելի պատկեր տեսախցիկի համար: Հետախույզը վայրէջք կարող է կատարել ցանկացած կողմի վրա` ամուր անիվները նվազեցնում են հարվածը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ֆոտոռեպորտաժներ