News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 05
Տեսնել լրահոսը

2008-2010թթ. Հայաստանի միջազգային ինտերնետային կապի թողունակությունն աճել է շուրջ 10 անգամ` 1083 Մբիթ/վրկ-ից հասնելով 10547 Մբիթ/վրկ-ի: Այդ մասին նշված է ՀՀ կառավարության կողմից մարտի 29-ին հաստատված «Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի խթանման ծառայությունների 2012 թ. ծրագրում»: Նշվել է նաեւ, որ ներքին ինտերնետ կապի թողունակությունը աճել է շուրջ 8 անգամ` 434 Մբիթ/վրկ-ից հասնելով 3681 Մբիթ/վրկ-ի:

Ըստ report.gov.am կայքի` ՀՀ բնակչության ինտերնետ հասանելությունը 5%-ից աճել է` 2010թ. կազմելով շուրջ 44%: Ինտերնետ բաժանորդների քանակը հասել է 380 հազարի (յուրաքանչյուր երկրորդ ընտանիք): Բարձրացել է նաեւ ինտերնետ կապի որակը` 99%-ին մատուցվում է լայնաշերտ ինտերնետ կապ:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ