News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 09
Տեսնել լրահոսը

Մարտի 30-ին ժամը 13-ի սահմաններում 2 խումբ երիտասարդների միջեւ ծեծկռտուք է սկսվել Գյումրիի Մսի կոմբինատ թաղամասում: 

«Ազատություն» ռադիոկայանի նախնական տեղեկություններով, ծեծկռտուքը տեղի է ունեցել թիվ 34 ընտրատարածքի մեջ մտնող այդ թաղամասում ՀՀԿ-ի եւ ԲՀԿ-ի օգտին ձայներ հավաքող երիտասարդների միջեւ։ Նախնական տեղեկություններով, հնչել են նաեւ կրակոցներ:

«Շիրակ կենտրոնի» փոխանցմամբ էլ այս պահին Գյումիրու քաղաքային ոստիկանության դիմաց կա մեծ թվով ոստիկանների կուտակում, իսկ քաղաքի փողոցներում ճանապարհային ոստիկանություն մեքենաների աննախադեպ ակտիվություն է նկատվում: Հավանաբար ոստիկանները ինչ որ մեքենաներ են փնտրում: 

Տպել
Ամենաշատ