Թեթրը գրում է, որ վարչապետ Տիգրան Սարգսյանը քարոզարշավի ընթացքում արձակուրդ չի գնալու: «Այս մասին «Երկիր»-ի հետ զրույցում հայտնեց վարչապետի մամուլի խոսնակ Արամ Անանյանը: Հարցին` արդյոք դա օրենքի խախտում չէ՞, Անանյանը պատասխանեց` ոչ:
Նշենք, որ վարչապետը կառավարության այն անդամներին, ովքեր ներգրավվելու են նախընտրական գործընթացներում, հանձնարարել է ապրիլի 1-ից արձակուրդ վերցնել՝ պաշտոնեական դիրքն ու հնարավորությունները նախընտրական շրջանում չօգտագործելու համար»,- գրում է «Երկիր»-ը: