News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Մարտի 30-ին, ժամը 04.30-ին, ոստիկանության Արաբկիրի բաժնի ծառայողները, գողություն կատարելու կասկածանքով, Արամ Խաչատրյան փողոցի թիվ 20 շենքի մոտից բերման են ենթարկել 44-ամյա Կամո  Ա.-ին: Նրա մոտ հայտնաբերվել է տեսախցիկ, երկու հեռուստացույց, հեռակառավարման 3 վահանակ, ալեհավաքի սարք, օծանելիք եւ ակնոց:

Ոստիկանության լրատվական վարչությունից հայտնում են, որ կամո Կ.-ն խոստովանել է, որ հայտնաբերված ապրանքներն ընկերոջ՝ 50-ամյա Արտավազդ Վ.-ի հետ, գողացել են ժամը 4-ի սահմաններում, Ա. Խաչատրյան փողոցի 20-րդ շենքի մի բնակարանից: Իսկ բնակարան են մտել ամբարձիչ ավտոմեքենայի օգնությամբ՝ բնակարանի պատուհանի ճաղավանդակը լայնացնելով եւ տեխնիկական միջոցների գործադրմամբ պատուհանը բացելով:

Գողոնն առգրավված է, ձեռնարկվում են միջոցառումներ Արտավազդ Վ.-ին հայտնաբերելու ուղղությամբ:

Կատարվում է նախաքննություն:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ