News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 08
Տեսնել լրահոսը

Մոսկվայի Պուշկինի հրապարակում ռուսաստանյան ընդդիմության ներկայացուցիչների հանդիպումն ավարտվել է երեք մարդու ձերբակալմամբ:

Ոստիկանության հաղորդմամբ, երկու մասնակիցներ ձերբակալվել են պաստառները բացելուց հետո, թեեւ ակցիայի ձեւաչափը պաստառ չէր ենթադրում: Եւս մեկին ձերբակալել են այն բանից հետո, երբ նա սկսել էր կոչ անել հրապարակից հեռանալ Պուշկինի, Լերմոնտովի եւ Դոստոեւսկու կերպարներով այնտեղ հայտնված Միասնական գործողությունների շտաբի մասնակիցներին:  «Պոետներն» էլ բանաստեղծություններից հատվածներ են ներկայացրել, հաղորդում է «Գազետան»:

Մայրաքաղաքային իշխանությունները ընդդիմադիրներին թույլ չեն տվել մարտի 31-ին հավաքվել Պուշկինի հրապարակում, սակայն «Ձախ ճակատի» համակարգող Սերգեյ Ուդալցովը լրագրողներին ավելի վաղ հայտարարել էր, որ  ընդդիմադիր շարժման ներկյացուցիչները մտադիր են «աշխատանքային հանդիպում» անցկացնել` «Ժողովրդական երթի» մանրամասները քննարկելու համար: Կազմակերպիչներն ասել էին, որ դա հանրահավաք չէ, եւ կարգախոսներ ու ցուցապաստառներ չեն լինելու:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ