News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Նորվեգացի ահաբեկիչ Անդերս Բրեյվիկը մտադիր է եղել սպանել ԱՄՆ նախագահ Բարաք Օբամային:

Ինչպես հաղորդում է Dagbladet-ը,  հերթական հարցաքննության ժամանակ մարդասպանը խոստովանել է, որ մտադիր է եղել սպանել Օբամային 2009թ-ին, երբ վերջինս ժամանել էր Օսլո` Խաղաղության Նոբելյան մրցանակն ստանալու: Ուշագրավ է, որ դրդապատճառն ամենեւին էլ ռասայական ատելությունը չի եղել, ինչը կարող է թվալ առաջին հայացքից:

Բրեյվիկը քննիչներին բացատրել է, որ դեմ է որպես այդպիսին Նոբելյան մրցանակի շնորհմանը: Նրա խոսքով` մրցանակը սովորաբար տրվում է  ձախ հայացքներ ունեցող անձանց, իսկ ինքն իրեն հակակոմունիստ եւ հակամարքսիստ է համարում:

Բրեյվիկը պատրաստվել է  օգտագրոծել պայթուցիկով լցված ավտոմեքենա: Նա սակայն խոստովանել է, որ այդ գաղափարն իրականացնեը շատ դժվար կլիներ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ