News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 07
Տեսնել լրահոսը

Հայաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովն այսօր` ապրիլի 1-ին կայացած արտահերթ նիստում մերժել է ՀԱԿ կենտրոնական գրասենյակի համակարգող, ՀԱԿ նախընտրական շտաբի պետ Լեւոն Զուրաբյանի դիմումը:

Լեւոն Զուրաբյանը ավելի վաղ դիմում էր հղել ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանին, որում մասնավորապես ասվում էր. «Տեղեկացնում եմ, որ Հայաստանի Հանրապետական կուսակցությունը նախընտրական քարոզչությունը դեռևս չսկսված, ՀՀ ողջ տարածքով մեկ կազմավորել է հազարավոր ընտրական շտաբներ, որոնց վրա տեղադրված ցուցանակները ներառում են կուսակցությանը քվեարկելուն միտված ուղղակի կոչեր, մասնավորապես վերջինիս համագումարի կողմից հաստատված կարգախոսը:
Ղեկավարվելով Ընտրական Օրենսգրքի 18-րդ հոդվածի 8-րդ մասով, միջնորդում եմ օրենքով սահմանված ժամկետում պարտավորեցնել վերացնել այդ խախտումը: Հակառակ դեպքում, նույն հոդվածի 2-րդ մասով պարտավոր եք համապատասխան հայցով դիմել դատարան կուսակցության ընտրական ցուցակն ուժը կորցրած ճանաչելու նպատակով»:

ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը նիստում հայտարարեց, որ դա օրենքի խախտում չէ, իսկ հանձնաժողովը մերժեց դիմումը:
ՀԱԿ համակարգողը կարող է երեք օրվա ընթացքում որոշումը բողոքարկել Վարչական դատարանում: 

Տպել
Ամենաշատ