News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Հարկավոր է անհապաղ դադարեցնել Սիրիայում Բաշար Ասադի ռեժիմը: Այս մասին ապրիլի 1-ին «Սիրիայի բարեկամների» հանդիպմանն ասել է Թուրքիայի վարչապետ Ռեջեբ Էրդողանը` միջազգային հանրությանը կոչ անելով  անհապաղ միջամտել Սիրիայում իրավիճակի կարգավորմանը:

«Չի կարելի թույլ տալ, որպեսզի Ասադի ռեժիմն Անանի պլանն օգտագործի  ժամանակ շահելու համար: ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը պետք է կասեցնի Սիրիայում կառավարող ռեժիմը»,-հայտարարել է Էրդողանը` նշելով, որ իր երկիրը Սիրիայի ժողովրդի կողքին է, աջակցում է նրան եւ հույս ունի, որ «կկարողանա ինքը լուծել իր ճակատագիրը»:

Թուրքիայի վարչապետը նաեւ հավաստիացրել է, որ  Սիրիայից Թուրքիա փախստականների թիվը հասնում է 20 հազարի:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ