News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 04
Տեսնել լրահոսը

Google կորպորացիան մտադիր է բացել սեփական համացանցային խանութը, որտեղ կվաճառվեն Android օպերացիոն համակարգի հիման վրա պլանշետային համակարգիչներ:

Ինչպես հաղորդում է The Wall Street Journal-ը,  դա թույլ կտա ավելի հաջող պայքար ծավալել մրցակիցների դեմ, որոնց թվում են Apple-ն ու Amazon.com-ը: Վերջին երկուսն էլ  օգտագործում են համացանցային խանութներ:

Համացանցում առեւտրային հարթակի թողարկումը կարող է տեղի ունենալ արդեն այս տարի, սակայն կոնկետ ժամկետներ դեռեւս չեն նշվում:

Նշենք, որ որոշ փորձագետներ խանութի բացումը կապում են Google-ի նոր պլանշետային համակարգչի թողարկման հետ, որի մասին խոսվում է արդեն չորս ամիս:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ