News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Պացիֆիստական շարժման ակտիվիստները փորձել են գրոհով վերցնել ՆԱՏՕ-ի` Բրյուսելի շտաբ-գրասենյակը:

Ապրիլի 1-ին բելգիական Vesactie եւ Action pour la Paix կազմակերպություններն ակցիա են կազմակերպել NATO game over վերտառությամբ, որին մասնակցել է մոտ 800 ակտիվիստ: Նրանց գլխավոր նպատակն էր կողպեք տեղադրել Հյուսիսատլանտյան դաշինքի շտաբ-գրասենյակի վրա: Սակայն ոստիկանները ցուցարարներից շատերին թույլ չեն տվել ներխուժել շտաբ-գրասենյակի տարածք:

Արդյունքում իրավապահ մարմինները ձերբակալել են 483 ակտիվիստի, հաղորդում է RBC-ն:

NATO game over ակցիան կրել է ինտերնացիոնալ բնույթ: Բելգիացի պացիֆիստներից բացի, դրան մասնակցել են ակտիվիստներ Գերմանիայից, Նիդերլանդներից, Ֆինլանդիայից եւ ԵՄ-ի այլ երկրներից: Ակցիան կազմակերպվել է ինտերնետի միջոցով:

Նախօրեին Ֆրանկֆուրտում տեղի է ունեցել հակակապիտալիստների զանգվածային ելույթ, որն ավարտվել է անկարգություններով:

Ոստիկանության եւ ցուցարարների միջեւ բախումներ են սկսվել, երբ ոստիկանները փորձել են ձերբակալել ակտիվիստներից մի քանիսին: Բախումների հետեւանքով շատերը տուժել են, այդ թվում 15 ոստիկան, 465 ցուցարար ձերբակալվել է:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ