News
Լրահոս
News
Կիրակի
Հուլիս 14
Տեսնել լրահոսը

Ոստիկանության Նոյեմբերյանի բաժնի ծառայողները մարտի 31-ին, ժամը 08.50-ին, Բագրատաշենի մաքսատան հարակից տարածքից  բերման են ենթարկել 47-ամյա Հրաչ Աջամյանին, որը 2011 թ. նոյեմբերի 17-ից ՌԴ Մոսկվա քաղաքի իրավապահների  կողմից հետախուզվում էր խարդախության մեղադրանքով:

Ոստիկանության լրատվական վարչությունից հայտնում են, որ նույն օրը, ժամը 09.20-ին, ոստիկանության   ծառայողները Երեւանի Վ. Վաղարշյան փողոցի 19/1 շենքից  բերման են ենթարկել 26-ամյա Արման Գաբոյանին, որը մարտի 30-ից հետախուզվում էր  խուլիգանության մեղադրանքով:

Իսկ ժամը 10-ին, ոստիկանության ծառայողները Երեւանի Կիեւյան փողոցի 7 շենքից բերման են ենթարկել 26-ամյա Միքայել Գալոյանին, որը մարտի 30-ից հետախուզվում էր  խուլիգանության մեղադրանքով:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ