News
Լրահոս
News
Շաբաթ
Հուլիս 27
Տեսնել լրահոսը

Արցախի հանրապետության նախագահ Բակո Սահակյանն, այսօր` ապրիլի 2-ին, ընդունել է ՀՅԴ Բյուրոյի անդամ Դավիթ Լոքյանին եւ սփյուռքահայ մի խումբ բարերարների:

ԼՂՀ նախագահի մամուլի գրասենյակից NEWS.am-ին հայտնում են, որ հանդիպման ընթացքում քննարկվել են Արցախի ներքին եւ արտաքին քաղաքականությանը վերաբերող հարցեր:

Հատուկ ուշադրություն է դարձվել Քաշաթաղի շրջանի զարգացման հիմնախնդիրներին, մասնավորապես, էներգետիկայի, գյուղատնտեսության եւ բնակարանաշինության ոլորտներին:

Բակո Սահակյանը կարեւորել է այս ուղղությամբ համայն հայության ջանքերը՝ այն համարելով նախատեսված ծրագրերի հաջող իրականացման առանցքային գործոններից մեկը:

Հանդիպմանը մասնակցում էին վարչապետ Արա Հարությունյանը, ՀՅԴ Արցախի կենտրոնական կոմիտեի ներկայացուցիչ Դավիթ Իշխանյանը, պաշտոնատար այլ անձինք:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ