News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը


Սանկտ Պետերբուրգում, այսօր` մարտի 2-ին, տեղի է ունեցել բողոքի ակցիա` ուղղված Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի բռնապետական քաղաքականության դեմ:

Սոցիալական ակտիվիստները «մահապատժի են ենթարկել» Լուկաշենկոյին` ի պատասխան Վլադիսլավ Կովալյովի եւ Դմիտրի Կոնովալովի գնդակահարության, որոնք դատապարտվել էին Մինսկի մետրոյում ահաբեկչություն  կազմակերպելու համար: 

Երիտասարդները այրել էին Լուկաշենկոյի տիկնիկը եկեղեցու առջեւ` անցորդների աչքի առաջ:

«Ինքնակոչ Լուկաշենկոն մարտի 17-ին մահապատժի ենթարկեց երկու մարդու: Վլադիսլավ Կովալյովը եւ Դմիտրի Կոնովալովը գնդակահարվեցին իշխանությունների կողմից կառավարվող դատարանի մտացածին մեղադրանքների պատճառով:

Երիտասարդներին զրկեցին կյանքից. դա բռնապետական վարչակարգի առավելագույն պատժամիջոցն է», - ասվում է ակցիայի մասնակիցների հայտարարության մեջ, հայտնում է «Օբոզրեւատելը»:

Ակտիվիստների խոսքով` սեփական ժողովրդի նկատմամբ բացահայտ ահաբեկչություն. ահա Բելառուսի կառավարման մոդելը: Նրանք առաջարկում են մահվան դատավճռին սպասելու փոխարեն «վերջ տալ բռնատիրությանը»:

«Մենք կշարունակենք սպանել բռնակալներին այնքան ժամանակ, քանի դեռ բռնակալներն սպանում են ազատ մարդկանց», - հայտարարել են ակտիվիստները:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ