News
Լրահոս
News
Ուրբաթ
Հունիս 21
Տեսնել լրահոսը

Վարչապետ Տիգրան Սարգսյանն ընդունել է պաշտոնական այցով Հայաստան ժամանած Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովին: «Մենք Ռուսաստանի հետ հարաբերություններին ցուցաբերում ենք հատուկ ուշադրություն: Ռուսաստանը հանդիսանում է մեր ռազմավարական գործընկերը եւ մենք պարտավոր ենք ընդլայնել եւ ամրապնդել երկկողմ  փոխհարաբերությունները: Այդ նպատակին հասնելու համար կներդնենք բոլոր ջանքերը, քանի որ այն լիովին համապատասխանում է մեր ժողովրդի շահերին»,- ասել է Տիգրան Սարգսյանը:

Կառավարության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ ՌԴ արտգործնախարարը նշել է, որ կողմերը հայ-ռուսական դիվանագիտական հարաբերությունների հաստատման 20-ամյակին մոտեցել են համագործակցության լավ արդյունքներով եւ հեռահար բազմաթիվ ծրագրերով, որոնց իրականացման համար տարվում են համապատասխան աշխատանքներ: «Բոլոր ոլորտներում մենք տեսնում ենք  համագործակցության զարգացում եւ, այդ առումով, բարձր ենք գնահատում երկու երկրների կառավարությունների դերակատարությունը»,- նշել է Սերգեյ Լավրովը:   

Զրուցակիցներն անդրադարձ են կատարել համատեղ իրականացվող այնպիսի ծրագրերի, ինչպիսիքն են՝ Հրազդանի 5-րդ էներգաբլոկի գործարկումը, «Սիտրոնիկս» ընկերության գործունեությունը եւ ազատ տնտեսական գոտիների հիմնումը, նոր ատոմային էներգաբլոկի կառուցումը, ինչպես նաեւ հանքարդյունաբերության, գյուղատնտեսության ոլորտներում համագործակցությանը եւ ԱՊՀ շրջանակներում ինտեգրացիոն գործընթացներին:  

Նշելով, որ Ռուսաստանը հանդիսանում է Հայաստանում հիմնական ներդրողը՝  Տիգրան Սարգսյանը եւ Սերգեյ Լավրովը գոհունակություն են հայտնել երկկողմ առեւտրատնտեսական կապերի զարգացման տեմպերից:

Հանդիպմանը քննարկվել է նաեւ Վերին Լարս անցակետը ՌԴ-ի մաքսային անցակետերի շրջանում ներառելու հարցը, ինչի արդյունքում այստեղով կթույլատրվի տեղափոխել ակցիզային ապրանքներ: Վարչապետը Սերգեյ Լավրովին է ներկայացրել  Հայաստանի տնտեսական վիճակը եւ ՀՀ կառավարության տնտեսական քաղաքականության հիմնական ուղղությունները:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ