News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մարտ 29
USD
388.29
EUR
420.21
RUB
5.07
Տեսնել լրահոսը

Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի այսօրվա հրամանագրով գնդապետ Արմեն Սահակյանն ազատվել է Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության ռազմական ոստիկանության պետի պաշտոնից:

Նախագահի մամուլի գրասենյակից NEWS.am-ին հայտնում են, որ հանրապետության ղեկավարի այլ հրամանագրերով Գարեգին Գաբրիելյանն ազատվել  է Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության զորքերի հրամանատար, ոստիկանության պետի տեղակալի պաշտոնից: Նրա փոխարեն այդ պաշտոնում նշանակվել է Լեւոն Երանոսյանը, ով ազատվել է Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության 3-րդ բանակային կորպուսի հրամանատարի պաշտոնից:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ մարտի 31-ին Հայաստանի ոստիկանության պետի տեղակալ, ներքին զորքերի հրամանատար, գեներալ-լեյտենանտ Գարեգին Գաբրիելյանին աշխատանքից ազատելուց հետո այդ պաշտոնում նշանակվելու էր ԶՈՒ երրորդ բանակային կորպուսի հրամանատար, գեներալ-մայոր Լեւոն Երանոսյանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ