News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 07
Տեսնել լրահոսը

Թերթը գրում է, որ Երեւանի թիվ 9 ընտրատարածքում մեծամասնական ընտրակարգով պատգամավորության թեկնածու առաջադրված Ռուբեն Սադոյանի աներոջ բնակարանում 8 հոգի է գրանցված: «Այնինչ այդքան մարդ, ըստ հարեւանների, այստեղ չի ապրել երբեք:

Ռուբեն Սադոյանն առաջադրվել է ՀՀԿ-ի կողմից: Իսկ նրա աներոջ` Հովհաննես Աղայանի բնակարանը, որը գտնվում է Դեմիրճյան 17Ա հասցեում, ընդգրկված է նույն ընտրատարածքում: Նշված շենքի բնակիչներն ասում են, որ Աղայանների բնակարանում միայն ամուսիններն են ապրում: Երեկ, երբ այս կապակցությամբ մեր թղթակիցը փորձեց մեկնաբանություն խնդրել Ռուբեն Սադոյանի աներ Աղայանից, վերջինս հայտարարեց, որ ասելու ոչինչ չունի:

Նշենք, որ թիվ 9 ԸՏ-ում, բացի Սադոյանից, պատգամավորության թեկնածու են առաջադրվել Նապոլեոն Ազիզյանը (ԲՀԿ), Լեւոն Զուրաբյանը (Կոնգրես), Ռուբիկ Հակոբյանը («Ժառանգություն»)»,- գրում է «Հայկական ժամանակ»-ը:

 

 

Տպել
Ամենաշատ