News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 08
Տեսնել լրահոսը

«Թեղուտի պաշտպանության», «Մենք ենք այս քաղաքի տերը», «Մեր քաղաքը» քաղաքացիական նախաձեռնությունները բաց նամակ են ուղարկել Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար Տրայան Հրիսթեային,  ԵԽ Հայաստանի գրասենյակի ղեկավար Սիլվիա Զեհեին Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգող Դաֆինա Գերչեւային եւ ԵԱՀԿ Երեւանի գրասենյակի դեսպան Անդրեյ Սորոկինին` նրանցից ակնկալելով առավել հետեւողական լինել Հայաստանում իրենց կողմից իրականացվող ծրագրերի արդյունավետությանը:

Խոսքը մասնավորապես վերաբերում է Հայաստանի պետական եւ տեղական ինքնակառավարման մարմինների հետ նշված միջազգային կազմակերպությունների իրականացրած ծրագրերի արդյունավետության ապահովմանը` ժողովրդավարական կառավարման, Հայաստանի միջազգային պարտավորությունների պատշաճ կատարման, արդարադատության մատչելիության եւ շրջակա միջավայրի պահպանության հարցերում: Քաղաքացիական նախաձեռնությունները պատրաստ են միջազգային կառույցների ներկայացուցիչների հետ քննարկել Մաշտոցի պուրակում տեղի ունեցող գործընթացները եւ երկրի էկոլոգիական հիմնախնդիրների շուրջ ստեղծված իրավիճակը, եւ կոչ են անում միջազգային կազմակերպություններին առավել հաշվետու գործել հասարակության առջեւ` հաշվի առնելով իրենց առաքելությունն ու մանդատը:

Տպել
Ամենաշատ