News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Ապրիլի 2-ին, ժամը 20.00-ին, հիվանդանոցից ոստիկանության Արտաշատի բաժնում  ահազանգ է ստացվել, որ սուր թունավորումով իրենց մոտ են ընդունվել Այգեստան գյուղի 3 բնակիչներ:

Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ պարզվել է, որ նրանք թունավորվել են նույն օրը, ժամը 17.00-ի սահմաններում, տանը սննդի հետ սխալմամբ թունաքիմիկատ օգտագործելու հետեւանքով:

Հանգամանքները պարզվում են:

Կատարվում է նախաքննություն:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ