News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 07
Տեսնել լրահոսը

Ստամբուլում, ապրիլի 1-ին անցկացված «Սիրիայի բարեկամների» համաժողովի շրջանակներում տեղի ունեցած Քլինթոն-Դավութօղլու եւ Քլինթոն-Էրդողան հանդիպումներում բացի Սիրիայի իրադարձությունների եւ Իրանի միջուկային ծրագրի հետ կապված թեմաներից, օրակարգում է եղել Հայոց ցեղասպանության հետ կապված եւ Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման թեմաները։

Այս մասին տեղեկացնում է թուրքական Hurriyet-ը՝ պնդելով, թե ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնի հետ առանձին-առանձին հանդիպումներ անցկացրած Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը եւ Թուրքիայի ԱԳ նախարար Ահմեդ Դավութօղլուն անհրաժեշտ են համարել վերջ դնել ամեն տարի ապրիլի 24-ից առաջ ԱՄՆ-ում հայկական նախագծերի օրակարգ բերելուն։

Քլինթոնն իր հերթին նշել է, թե տեղյակ է, թե ինչքան զգայուն է այդ հարցում Թուրքիան՝ պնդելով, որ այս տարի նման նախաձեռնություն չի սպասվում։

Էրդողանն ու Դավութօղլուն պնդել են, թե Թուրքիան ինչպես միշտ պատրաստ է Հայաստանի հետ հարաբերությունները կարգավորել, սակայն անհրաժեշտ է, որ Հայաստանի իշխանություններն ազատվեն ներքաղաքական մտավախություններից եւ Ցեղասպանության հարցը օրակարգ բերելուց։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ