News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Երեւանում ապրիլի 3-ին կայացել է Հայաստանի եւ Բուլղարիայի վարչապետներ Տիգրան Սարգսյանի եւ Բոյկո Բորիսովի համատեղ մամլո ասուլիսը, որի ընթացքում բուլղարացի հայտնի հեռուստալրագրող եւ փաստագրագետ Ցվետանա Պասկալեւան  Բուլղարիայի կառավարության ղեկավարին նվիրել է «Ղարաբաղի վերքերը» գիրքը` թարգմանված վեց լեզուներով:

Պասկալեւան նշել է, որ ցանկանում է, որպեսզի այդ գրքի շնորհիվ Բուլղարիայում իմանան ղարաբաղյան պատերազմի մասին ողջ ճշմարտությունը. «Ճակատագրի կամոք ինձ վիճակվել է կանգնել ղարաբաղյան պատերազմի ակունքների մոտ, ինչի համար ես շատ հպարտ եմ: Ես յուրօրինակ կամուրջ եմ  Հայաստանի եւ Բուլղարիայի միջեւ եւ պատրաստ եմ իմ գործունեությամբ նպաստել երկու պետությունների միջեւ հարաբերությունների ընդլայնմանը եւ զարգացմանը»:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ