News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 04
Տեսնել լրահոսը

Հայաստանի կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանն այսօր` ապրիլի 3-ին, ընդունել է աշխատանքային այցով Հայաստանում գտնվող ՌԴ կրթության եւ գիտության նախարարության պատվիրակությանը: Հանդիպման ընթացքում քննարկվել են կրթական ոլորտում երկկողմ համագործակցությանը վերաբերող հարցեր:

ԿԳՆ մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ Արմեն Աշոտյանը, ներկայացնելով մեր երկրում իրականացվող կրթական քաղաքականության գերակայությունները, նշել է, որ բուհական համակարգի նկատմամբ առաջադրվող պահանջները խստացվել են:

«Վերջին մի քանի տարում օրենսդրական դաշտի պահանջների խստացմամբ պայմանավորված մասնավոր բուհերի թիվը գրեթե կրկնակի կրճատվել է, միաժամանակ պետությունը որդեգրել է պետական եւ մասնավոր բուհերին իրավական նույն դաշտում դիտարկելու քաղաքականություն»,-նշել է ՀՀ ԿԳ նախարարը: Արմեն Աշոտյանը ներկայացրել է նաեւ Հայաստանի կրթական համակարգում իրականացված բարեփոխումները՝ պայմանավորված  Բոլոնիայի գործընթացով եւ նշել, որ առաջիկա 3 տարում Հայաստանը  ստանձնել է Բոլոնիայի քարտուղարությունը: Հանդիպման ընթացքում անդրադարձ է եղել նաեւ Հայաստանում գործող ռուսական տարբեր բուհերի մասնաճյուղերի գործունեությանը, քննարկվել են համատեղ կրթական ծրագրերին առնչվող ընթացիկ հարցեր:

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Ամենաշատ