News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Հայաստանը երբեք չի ընդունել եւ չի ընդունի եղբայրական Կիպրոսն անջատելու փորձերը: Այդ մասին Երեւանում հայտարարեց Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը` Կիպրոսի ԱԳՆ ղեկավար  Էրատո Կոզակու-Մարկուլիսի հետ համատեղ ասուլիսում: «Պետք է գտնել հարցի արդարացի, իրավական լուծումը: Այդ իմաստով մենք Կիպրոսի կողքին ենք», - հավելեց նախարարը:

Ինչ վերաբերում է Ղարաբաղի հիմնահարցին, ապա այստեղ նախարարը կարեւորեց կարգավորման ուղղությամբ միջորդների կողմից ձեռնարկվող քայլերը:

Իր հերթին, Է. Կոզակու-Մարկուլիւսը հիշեցրեց, որ այժմ Կիպրոսի օկուպացված հյուսիսային հատվածում, որը կազմում է կղզու տարածքի 37%-ը, տեղակայված է 45 հազարանոց ռազմական թվակազմ: Մոտ 200 հազար կիպրոսցի հույներ տեղահանվել են եւ չեն կարող վերադառնալ իրենց բնակավայրեր:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ