News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Երեւանի բենզալցակայաններում այսօր` ապրիլի 4-ին, կրկին թանկացել է բենզինը` 10-ական դրամով: Ռեգուլյար բենզինի լիտրի գինը բարձրացել է մինչեւ 500 դրամ, պրեմիումինը` 520 դրամ: Դիզվառելիքի գինը մնացել է նույնը` 460 դրամ: Առայժմ ոչ բոլոր բենզալցակայաններն են իրականացրել թանկացումը, սակայն փորձը ցույց է տալիս, որ դա միայն ժամանակի հարց է:

Նշենք, որ միջազգային շուկայում եւս բենզինի գնի աճը շարունակվում է: Արեւմտյան Եվրոպայում բենզինի մեծածախ տոննայի արժեքը հասել է 1230 դոլարի, ինչը ռեկորդային է: Նախորդ ռեկորդը սահմանվել էր մարտի 30-ին` 1215 դոլար:

Եվրոպական մանրածախ շուկայում բենզինի գինն ավելի արագ է աճել, ու մի շարք երկրներում գերազանցում է 2 եվրո/լիտր արժեքը:

Հայաստանի հարեւան երկրներում նույնպես տեղի է ունեցել բենզինի թանկացում: Վրաստանում բենզինի գինը գերազանցում է 1.4 դոլարը (545 դրամ), Ուկրաինայում` 1.37 դոլար է (մոտ 536 դրամ): Ռուսական մամուլը զգուշացնում է, որ  երկրում սպասվում է բենզինի կտրուկ թանկացում` 30 ռուբլուց բարձր (մոտ 400 դրամ):

Բենզինի թանկացման պատճառը ինչպես պահանջարկի աճն է, այնպես նավթի գների բարձրացումը` Իրանի շուրջ իրավիճակի պատճառով:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ