News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Երեւանի պետական համալսարանում, ապրիլի 3-ին, դանակահարության հետեւանքով թիվ 1 համալսարանական կլինիկա տեղափոխված Սարգիս Նազարեթյանը դեռ գտնվում է վերակենդանացման բաժանմունքում: Այս մասին NEWS.am-ին հայտնեցին հիվանդանոցից: Նրանց փոխանցմամբ` երիտասարդի առողջական վիճակը կայուն ծանր է, կյանքին վտանգ չի սպառնում: Սարգիս Նազարեթյանի վերքը ավելի ծանր էր, նա վնասվածք է ստացել լյարդի շրջանում, իսկ մյուս տուժած երիտասարդի` Գոռ Խաչատրյանի դեպքում լյարդը չէր վնասվել:

Թիվ 1 համալսարանական կլինիկայից NEWS.am-ին հայտնեցին, որ Գոռ Խաչատրյանն այսօր վերակենդանացման բաժանմունքից տեղափոխվել է պալատ, վիճակը նորմալ է, եւ հետագա ապաքինման ընթացքը ցույց կտա, թե երբ դուրս կգրվի հիվանդանոցից:

Ավելի վաղ ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանը: NEWS.am-ի թղթակից հետ զրույցում ասել էր, որ այդ ընդհարումը 1 օրվա պատմություն չէ, այն էպիզոդներ է ունեցել: Մեր հարցին, թե ճի՞շտ են տեղեկությունները, որ միջադեպն աղջկա պատճառով է տեղի ունեցել, նա պատասխանել էր. «Այդպես ասում են, որ իբր մի կողմի աղջկա հետ խոսակցություն է եղել: Նա էլ, երեւի, զանգել է իր ծանոթ բարեկամներին, ինչն էլ վեճի առիթ է հանդիսացել: Մինչեւ քննչական մարմինները չպարզեն ամեն ինչ, ես դժվարանում եմ ինչ-որ բան ասել»: Հարցին, թե մյուս կողմի երիտասարդները ե՞ւս ԵՊՀ ուսանողներ են, Ա. Սիմոնյանն արձագանքել է. «Մյուս կողմի ներկայացուցիչները փախած են, չկան եւ մեղավոր մարդկանց շրջանակը դեռ չի երեւում: Իսկ Սարգիսը մինչեւ չարթնանա չեն կարող հասկանալ, թե ինչն է եղել պատճառը»: Իսկ աղջիկը, ում պատճառով կռիվ է եղել, ԵՊՀ-ի ուսանողուհի՞ է, հարցին էլ պատասխանել է «Դա ընդամենը վարկած է, որը դեռ չեմ կարող հաստատ պնդել»:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ