Բաքվում Ադրբեջանի եւ Թուրքիայի միջեւ համաձայնագիր է ստորագրվել։ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը եւ Թուրքիայի նախագահ Աբդուլահ Գյուլը ստորագրել են «Թուրքիայի եւ Ադրբեջանի միջեւ ռազմավարական գործընկերության եւ փոխադարձ օգնության մասին համաձայնագիր»։  Այս մասին հաղորդում է «Ազերթաջ» գործակալությունը։

Հիշեցնենք, որ օգոստոսի 16-ին Թուրքիայի նախագահ Աբդուլա Գյուլը երկօրյա պաշտոնական այցով ժամանել է Բաքու։ Արդեն կայացել է նրանց տետ-ա-տետ հանդիպումը: