News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Թուրքիայի արտաքին քաղաքականության ամենակարեւոր առաջնայնություններից մեկը կովկասյան տարածաշրջանում երկարատեւ կայունության հաստատումն է: Բաքու կատարելիք այցի նախաշեմին նման հայտարարությամբ է հանդես եկել Թուրքիայի նախագահ Աբդուլահ  Գյուլը, գրում է «Անադոլու» գործակալությունը։

Գյուլի խոսքով, Թուրքիան ուշադրությամբ հետեւում է Կովկասում տեղի ունեցող գործընթացներին եւ ակտիվորեն մասնակցում կայուն եւ երկարատեւ խաղաղության հաստատման գործին։ Այս հարցը Բաքվում կայանալիք պաշտոնական հանդիպումների օրակարգում հիմնականներից մեկն է լինելու, ասել է Գյուլը։

Թուրքիայի նախագահին կուղեկցեն այդ երկրի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն եւ էներգետիկայի նախարար Թաներ Յըլդըզը։

Պաշտոնական այցը Բաքու տեղի կունենա օգոստոսի 16-ին։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ