Սաուդցի արքայազն Ալ Վալիդ Բեն Տալալը, ով ձերբակալվել էր կոռուպցիայի կասկածանքով, հրաժարվում է իշխանությունների առաջարկած «նախնական դատական կարգավորումից» եւ պատրաստ է պաշտպանել իր շահերը միջազգային դատարանում: Այս մասին հաղորդում է Ammon News-ը:

Պորտալի տեղեկություններով, սաուդյան իշխանությունների կողմից փողերի լվացման, պաշտոնատար անձանց կաշառելու եւ շանտաժի մեջ մեղադրվող Ալ Վալիդ Բեն Տալալը հերքում է իր մեղքը եւ պահանջում է միջազգային աուդիտորական ընկերությունների ներգրավում «իր եկամուտների եւ միջոցների աղբյուրները հաստատելու համար»: Բացի այդ, նա պահանջում է իր գործի արդար  քննություն՝  անկախ փորձագետների եւ միջազգային դատարանների ներգրավմամբ:

«Գահերի խաղի» սաուդյան տարբերակը. 11 արքայազն՝ Մուհամմեդ իբն Սալման ալ Սաուդի գահի ճանապարհին

Սկանդալ թագավորությունում. Սաուդյան Արաբիայում 11 արքայազնի են կալանավորել