Զորամասից հափշտակություն կատարելու մեջ մեղադրվող՝  իրային ծառայության պետը տուգանվեց 600 հազար դրամով:

Ըստ մեղադրանքի՝ Ռաֆիկ Ա.-ն 2015թ. օգոստոսից մինչեւ 2017թ. հունվարը շարունակաբար պահեստից հափշտակել է 7 հարյուր 80 հազար դրամի իրեր:

Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում ՊՆ աշխատակիցը հայտարարեց, որ ընդունում է իրեն առաջադրված մեղադրանքը եւ միջնորդեց դատաքննությունն անցկացնել արագացված կարգով: Դատարանը բավարարեց միջնորդությունը:

Ռաֆիկ Ա.-ն մեղավոր ճանաչվեց Քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին եւ 3-րդ կետերով եւ տուգանվեց 600 հազար դրամով: