Զինված ուժերում հափշտակության հերթական դեպքն է բացահայտվել: Ամբաստանյալի աթոռին այս անգամ զորամասի իրային ծառայության պետն է:
Ըստ մեղադրանքի՝ Ռաֆիկ Ա.-ն 2015թ. օգոստոսից մինչեւ 2017թ. հունվարը շարունակաբար պահեստից հափշտակել է 7 հարյուր 80 հազար դրամի իրեր:
Իրային ծառայության պետին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 2-րդ մասի 1.3 կետով: Նա ստորագրությամբ ազատ է արձակվել:
Գործը քննվելու է Արարատի եւ Վայոց ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարանում: