Ռուսաստանցի գործարարներ սկսել են նկատել, որ ԱՄՆ-ում «կրեմլյան զեկույցի» հրապարակումից հետո իրենց գործունեությանն ավելի ակնդետ ուշադրություն է հատկացվում, հայտնում է Bloomberg-ը:

Այսպես՝ ցուցակից անունը հրապարակել չցանկացած մի գործարար նշել է, որ գործարքը, որը պետք է ավարտվեր մի քանի ամսվա ընթացքում, կարող է խափանվել: Մեկ այլ գործարար դժգոհել է, որ զեկույցը հարված է հասցրել իր հեղինակությանը:

Գործակալության աղբյուրները նաեւ նշում են, որ զեկույցի հրապարակումից հետո բանկերը սկսել են ուշադիր հետեւել ցուցակում ընդգրկված գործարարների գործարքներին: