Թուրքական տանկերը կրակ են բացել Սիրիայի հյուսիսում՝ Աֆրին նահանգի Հուջեյլար գյուղում՝ քաղաքացիական մեքենաների եւ բնակելի տների ուղղությամբ, ութ մարդ է սպանվել, 12-ը`վիրավորվել:

«Թուրքիայի օկուպանտ բանակների տանկերը կրակ են բացել բնակելի տների եւ քաղաքացիական մեքենաների ուղղությամբ Հուջեյլար գյուղում՝ Ջենջերեսի մոտակայքում, որի հետեւանքով ութ քաղաքացի է սպանվել, 12-ը`վիրավորվել»,–ասել է Հեդուն:

Հունվարի 20-ին Թուրքիայի Գլխավոր շտաբը հայտարարել է Սիրիայի Աֆրինում քրդերի զինված կազմավորումների դեմ «Ձիթենու ճյուղ» գործողության սկիզբի մասին: