Ռուսաստանցի ընդդիմադիր Ալեքսեյ Նավալնին պաշտոնական հայտարարություն է արել եւ կոշտ պատասխանել բոլորին, ովքեր նրան քննադատում էին Քսենյա Սոբչակի հետ «կտրուկ բախման» համար, հաղորդում է Meduza-ն։

Նավալնին տեսահոլովակ է հրապարակել, որում Սոբչակն ասում է, թե ռուսաստանցիների մեծ մասն աջակցում է Պուտինին։ «Նայեք այս հոլովակը, ապա գնացեք «գրողի ծոցը»,- ասել է Նավալնին։

Ասենյա Սոբչակը նախագահի ընտրություններից հետո եկել էր «Նավալնի Live» շոուին, որտեղ Նավալնին նրան «Պուտինի գործիք» է անվանել, մեղադրել խոշոր գումարներ ստանալու մեջ։ Սոբչակին խոշոր գումարներ են խոստացել ՌԴ նախագահի պաշտոնում առաջադրվելու համար․ Նավալնի