Ոստիկանները Բաղրամյան պողոտայում փշալարերով արգելապատնեշի դիմաց կանգնած երկում են Հայաստանի հիմնը՝ «Մեր հայրենիքը»:

Նրանք բարձրաձայն մի քանի անգամ կրկնեցին՝ «Ծառայում են Հայաստանի Հանրապետությանը», ապա սկսեցին երգել «Մեր հայրենիքը»:

Ցուցարարները բաղավոցներով արձագանքեցին ոստիկաններին, ապա սկսեցին վանկարկել. «Ազատ, անկախ Հայաստան»:

«Դա պետք է սրտանց երգել, ոչ թե բնազդաբար»,-բղավեց ցուցարարներից մեկը:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել որ, որ քիչ առաջ Բաղրամյան պողոտայում բախում տեղի ունեցավ ցուցարարների եւ ոստիկանների միջեւ: Նիկոլ Փաշինյանը անցավ փշալարերի վրայով, նրան հետեւեցին այլ ցուցարարներ: Ոստիկանությունը հատուկ միջոցներ, մասնավորապես, լուսաձայնային նռնակներ կիրառեց ցուցարարների նկատմամբ: բախումների հետեւանքով մի շարք անձինք տեղափոխվել են հիվանդանոց, այդ թվում ինքը՝ Նիկոլ Փաշինյանը:

Բաղրամյան պողոտայում տեղի ունեցած բախումների հետեւանքով հիվանդանոց են տեղափոխվել նաեւ երկու օպերատորներ՝ Սարգիս Գեւորգյանն ու Զավեն Գրիգորյանը։

Այս պահին իրավիճակը մի փոքր հանդարտվել է, ակտիվ գործողություններ տեղի չեն ունենում: Ցուցարարները սպասում են, որ շուտով իրենց է միանալու Նիկոլ Փաշինյանը: