«Նաիրի» բժշկական կետնրոն տեղափոխված Նիկոլ Փաշինյանի վիճակը բավարար է: Այս մասին NEWS.am-ին ասաց հիվանդանոցի փոխտնօրեն Անատոլի Գնունին:

Փաշինյանը ստացել է աջ դաստակի կտրած-ծակած քերծված վերքեր, այժմ տեղափոխվում է հիվանդասենյակ:

Անատոլի Գնունին հայտնեց, որ իրենց մոտ նաեւ 3 վիրավոր ոստիկան է տեղափոխվել: Նրանցից մեկը ստացել է բուժօգնություն եւ դուրս գրվել, երկրորդը մանր բեկորային վնասվածքներ էր ստացել, իսկ երրորդը ներկայումս վիրահատարանում է:

«Նա վերին վերջույթի անոթի վնասում է ստացել: Այժմ վիրահատվում է, վիճակի մասին դեռեւս ոչինչ ասել չենք կարող»,- ասաց նա:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել որ, որ քիչ առաջ Բաղրամյան պողոտայում բախում տեղի ունեցավ ցուցարարների եւ ոստիկանների միջեւ: Նիկոլ Փաշինյանը անցավ փշալարերի վրայով, նրան հետեւեցին այլ ցուցարարներ: Ոստիկանությունը հատուկ միջոցներ, մասնավորապես, լուսաձայնային նռնակներ կիրառեց ցուցարարների նկատմամբ: Բախումների հետեւանքով մի շարք անձինք տեղափոխվել են հիվանդանոց, այդ թվում ինքը՝ Նիկոլ Փաշինյանը:

Բաղրամյան պողոտայում տեղի ունեցած բախումների հետեւանքով հիվանդանոց են տեղափոխվել նաեւ երկու անձինք՝ Սարգիս Գեւորգյանն ու Զավեն Գրիգորյանը։