Ընդդեմ Սերժ Սարգսյանի վարչապետության հանրահավաքը Ֆրանսիայի հրապարակից տեղափոխվել 1 Բաղրամյան պողոտա։ Այդ մասին արգելափակված Բաղրամյան պողոտայում հայտարարել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության քաղխորհրդի անդամ, «Իմ քայլը» նախաձեռնության առաջնորդ, ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը։ Վերջինս «Նաիրի» բժշկական կենտրոնից վերադարձել է եւ հայտարարել, որ ժամը 19-ին հանրահավաք են գումարելու, որը կայանալու է ոչ թե Ֆրանսիայի հրապարակում, այլ Բաղրամյան պողոտայում (ֆոտոռեպորտաժ

Նշենք, որ ներկայումս Բաղրամյան պողոտայում են գտնվում «Ելք» խմբակցության մյուս երկու կուսակցությունների առաջնորդներ «Լուսավոր Հայաստան» կուսակցության ղեկավար Էդմոն Մարուքյանն ու «Հանրապետություն» կուսակցության ղեկավար Արամ Սարգսյանը, նաեւ պատգամավորներ Մանե Թանդիլյանն ու Գեւորգ Գորգիսյանը:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել որ, որ քիչ առաջ Բաղրամյան պողոտայում բախում տեղի ունեցավ ցուցարարների եւ ոստիկանների միջեւ: Նիկոլ Փաշինյանը անցավ փշալարերի վրայով, նրան հետեւեցին այլ ցուցարարներ: Ոստիկանությունը հատուկ միջոցներ, մասնավորապես, լուսաձայնային նռնակներ կիրառեց ցուցարարների նկատմամբ: Բախումների հետեւանքով մի շարք անձինք տեղափոխվել են հիվանդանոց, այդ թվում ինքը՝ Նիկոլ Փաշինյանը:

Բաղրամյան պողոտայում տեղի ունեցած բախումների հետեւանքով հիվանդանոց են տեղափոխվել նաեւ Սարգիս Գեւորգյանն ու Զավեն Գրիգորյանը։