Քիչ առաջ Բաղրամյան պողոտա էին եկել «Ելք» խմբակցության պատգամավորներ Արամ Սարգսյանը, Էդմոն Մարուքյան, Մանե Թանիդլյանը եւ Գեւորգ Գորգիսյանը։

NEWS.am-ի թղթակցի փոխանցմամբ, նրանք Նիկոլ Փաշինյանի հետ բարրացան «Լուսավոր Հայաստանի» գրասենյակ, որը գտնվում է տվյալ տարածքում։ Մեր թղթակիցը հարցրել է՝ արդյոք Արամ Սարգսյանն ու Էդմոն Մարուքյանն ինչու չեն միանում Նիկոլ Փաշինյանին, Երբ Բաղրամյան պողոտան լեցունէ  ընդվզողներով։ Էդմոն Մարուքյանը պատասխանել է՝ մեր նախկին տեքստերը ուժի մեջ են։ «Ասել ենք, որ եթե բռնություն լինի, մենք կլինենք մեր ընկերների կողքին»,- ասել է Մարուքյանը։ Իսկ Արամ Սարգսյանը խոստացել է հարցերին պատասխանել միայն ապրիլի 16-ից հետո։

Հանդիպումից հետո Նիկոլ Փաշինյանին հարցրինք, թե ինչ են որոշել։ Ասաց, որ միասին սուրճ են խմել, միանալու հարց չեն քննարկել։

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել որ, որ Բաղրամյան պողոտայում բախում տեղի ունեցավ ցուցարարների եւ ոստիկանների միջեւ: Նիկոլ Փաշինյանը անցավ փշալարերի վրայով, նրան հետեւեցին այլ ցուցարարներ: Ոստիկանությունը հատուկ միջոցներ, մասնավորապես, լուսաձայնային նռնակներ կիրառեց ցուցարարների նկատմամբ: Բախումների հետեւանքով մի շարք անձինք տեղափոխվել են հիվանդանոց, այդ թվում ինքը՝ Նիկոլ Փաշինյանը:

Բաղրամյան պողոտայում տեղի ունեցած բախումների հետեւանքով հիվանդանոց են տեղափոխվել նաեւ Սարգիս Գեւորգյանն ու Զավեն Գրիգորյանը։