«Մերժիր Սերժին» նախաձեռնության անդամները ավտոերթ են սկսել Երեւանի Էրեբունի վարչական շրջանում։

Ակտիվիստ Դավիթ Սանասարյանն ու մի խումբ այլ անձինք մեքենաներով երթ են սկսել Էրեբունի փողոցում։ Ոստիկանները կանգնեցրել են մեքենաները եւ խոչընդոտել երթի անցկացումը։

Դավիթ Սանասարյանը բանակցում է ոստիկանների հետ, ապա լրագրողներին հայտնել, որ երթը անելու են փողոցի մի հատվածում։

Նա նաեւ նշել է,թ ե ոստիկանները կեղծիք են անում, իբր իրենք փակել են ճանապարհը, մինչեւ իրենք ընդամենը երթ էին անում, իսկ փողոցը փակված չի եղել։ «Եթե ուզում եք, որ փողոցը փակենք, քիչ հետո կփակենք»,- ասել է Սանասարյանը։

Ոստիկանները բերման են ենթարկել Սանասարյանին տեղափոխող մեքենայի վարորդին։