«Մալաթիա» առեւտրի կենտրոնի աշխատակիցները բողոքի երթ են անում Երեւանում:

NEWS.am-ի թղթակիցը հաղորդում է, որ նրանք երթը սկսել են «Մալաթիա» առեւտրի կենտրոնից եւ այժմ շարժվում են Իսակովի պողոտայով դեպի կենտրոն: Նշենք, որ այսօր վաղ առավոտից ցուցարարները մի քանի ուղղություններով երթ են անում մայրաքաղաքի տարբեր թաղամասերում: