Ուջանի բնակիչները փակել են դեպի Երեւան տանող մայրուղին։

Նրանք մի քանի բեռնատարներ են կանգնեցրել ճանապարհին, նաեւ քարեր էին շարել ճանապարհի երթեւեկելի հատվածում։

Ակցիայի մասնակիցներից մեկը NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նշեց, որ այդկերպ իրենց բողոքն են հայտնում Սերժ Սարգսյանի վարչապետության դեմ, եւ միանում են «Քայլ արա» շարժմանը։

Այս պահին կաթվածահար է Երեւան եկող ճանապարհի Կոշ գյուղի հատվածը մի քանի տասնյակ ցուցարարներ շարժվում են դեպի Ուջան։

ճանապահին նաեւ ոստիկաններ եւ ոստիկանական մեքենաներ կան։