ԱԺ երեք պատգամավորների՝ Նիկոլ Փաշինյանի, Արարատ Միրզոյանի եւ Սասուն Միքայելյանի ձերբակալումն ապօրինի էր, եւ միջազգային կառույցներն արագ արձագանքեցին։ Այդ մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նշել  փաստաբան Նիկոլայ Բաղդասարյանը։

«Մենք հայտարարությունը տարածել էինք, միջազգային կազմակերպություններին տեղեկացրել էին, որ անձեռնմխելիությունից իրենց չեն կարող զրկվել։ Մեր Սահմանադրությունը թույլ չի տալիս։

Այսինքն քննիչը իր որոշմամբ չի կարող զրկել պատգամավորներին անձեռնմխելիությունից, եթե չկան բացառիկ տարբերակները, իսկ դրանք այս գործում չկային»,- նշել է փաստաբանը։

Նրա խոսքով, քրգործը հարուցվել էր դեռ ապրիլի 13-ին։ «Որ նրանց ձերբակալեին, անհրաժեշտ էր ԱԺ որոշումը։  Մենք ներկայացրել ենք բոլոր միջազգային կազմակերպություններին, որ առանց այդ որոշման չեն կարող զրկվել անձեռնմխելիությունից։ Այդ միջազգային կառույցներն էլ դիմել էին, որ ձերբակալումն ապօրինի է, եւ պետք է նրանց անհապաղ արձակել։ Ժամեր անց կլիներ ՄԻԵԴ որոշումը, եթե իրենց ազատ չարձակեին»,- ասել է Բաղդասարյանը։

Հարցին,թ ե ում կողմից է եղել ճնշումը, փաստաբանը պատասխանել է. «Չեմ կարող ասել, թե ճնշումն ումն էր, բայց այն որ միջազգային ատյանները արագ արձագանքել էին, եւ մենք էլ փաստաթուղթ ներկայացրել էին՝ ընթակացարգն արագ անցնելու։ Եթե անգամ ազատ չարձակեին, մի քանի ժամ հետո ՄԻԵԴ որոշմամբ պիտի ազատ արձակեին»,- ասել է նա։

Հիշեցնենք, որ  ԱԺ երեք պատգամավորներին քիչ առաջ ազատ են արձակել Էրեբունիի Ձերբակալվածների պահման վայրից։ Այս պահին նրանք միացել են երթի մասնակիցներին։