ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Անդրանիկ Կարապետյանը նույնպես միացավ Նիկոլ Փաշինյանի գլխավորած շարժմանը:

Նա Facebook-ի իր էջում գրել է.

«Սիրելի հայրենակիցներ, իմ ընտրողներին տրված խոստմանը համաձայն: Ես միանում եմ իմ ժողովրդին:

Սա իմ որոշումն է: Հորդորում եմ ցուցաբերել առավելագույն զսպվածություն, չտրվել սադրանքներին: Թող հաղթի ժողովրդի կամքը»:

Միանում եմ հեղափոխությանն ու Նիկոլ Փաշինյանին. ՀՅԴ–ական պատգամավոր