Հայաստանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ է նշանակվելու գեներալ-մայոր Արտակ Դավթյանը։ Այդ մասին ֆեյսբուքում հայտնել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Ուրախ եմ ներկայացնել ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի նորանշանակ պետին. գեներալ-մայոր Արտակ Դավթյան»,- գրել է վարչապետը։

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն արդեն ստորագրել է Արտակ Դավթյանի նշանակման հրամանագիրը։

Արտակ Դավթյանը եղել է ԳՇ օպերատիվ վարչության պետ, իսկ 2017թ. սեպտեմբերի 28-ին նշանակվել էր պաշտպանության նախարարության հինգերորդ բանակային կորպուսի հրամանատար։

Մովսես Հակոբյանին ազատեցին գլխավոր շտաբի պետի պաշտոնից