Սուպերվարչապետությունը պետք է վերանա, բայց դա չի նշանակում, որ իշխանությունը պետք է հավասար բաշխվի: Այս մասին, այսօր՝ հունիսի 7-ին, ԱԺ հատուկ նիստում կառավարության ծրագրի ընդունումից հետո լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Դիտարկմանը, որ ՀՀ նախագահը հայտարարել է, որ պետք է փոխել Սահմանադրությունը, հրաժարվել սուպերվարչապետությունից, իշխանությունը հավասար բաշխել իշխանության թեւերի միջեւ, Փաշինյանն արձագանքեց. «Իշխանությունը հավասար բաշխվելը նշանակում է անիշխանություն, որովհետեւ նույն Գերմանիայում, որտեղ խորհրդարանական համակարգ է, ամենեւին էլ իշխանությունը հավասար բաշխված չէ: Հայաստանում էլ իշխանությունը երբեք հավասար բաշխված չի լինելու, որովհետեւ պետք է հստակ լինի, թե ով է իշխանության պատասխանատուն»:

Ժամանակն է քննարկենք, որ իշխանությունը հավասարաչափ բախշված լինի. Հայաստանի նախագահ