News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը


Ժամանակն է քննարկենք, որ իշխանությունը հավասարաչափ բախշված լինի Հայաստանում։ Այդ մասին այսօր՝ հունիսի 5-ին լրագրողների հետ զրույցում ասել է Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանը։

Արմեն Սարգսյանն ավելի վաղ խոսել էր Սահմանադրությունը վերանայելու անհրաժեշտության մասին։ Լրագրողների խնդրանքով մեկնաբանելով իր հայտարարությունը նա ասել է, թե հավասարապես բախշված չեն լիազորությունները իշխանության տարբեր թեւերի միջեւ։ «Խոսքը իմ մասին չէ։ Դրա մասին խոսել է վարչապետ Փաշինյանը, հանրության շատ ներկայացուցիչներ։ Ժամանակն է քննարկենք, որ իշխանությունը հավասարաչափ բախշված լինի, որ պետությունը, երկիրը, իշխանությունը լինի կայուն եւ ծառայի երկրին»,- ասել է նա՝ չհերքելով, որ այժմ սուպերվարչապետություն է երկրում։

Արմեն Սարգսյանը նաեւ նշել է, թե կրթությունը պետք է համաչափորեն մատչելի լինի ոչ միայն Երեւանի կենտրոնում, լավագույն դպրոցներում։ «Այլեւ ամբողջ Երեւանում, Գյումրիում, Վանաձորում, ընդհուպ մինչեւ ամենավերջին սահմանամերձ գյուղում։ Տաղանադավոր երեխաները ծնվում են ոչ միայն Երեւանում եւ բարեկեցիկ ընտանիքներում։ Ընդհակառակը, շատ հաճախ ծնվում են հեռավոր գյուղերում»,- ասել է նախագահը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ