Հանրապետական խմբակցության պատգամավոր Վահրամ Բաղդասարյանը վստահեցնում է, որ «ՎԱԲԱ» ՍՊԸ–ն իրեն չի պատկանում, այլ իր մտերիմին։ Այս մասին Վահրամ Բաղդասարյանն այսօր ասել է Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում։  Հիշեցնենք, որ այս ընկերությանն այսօր կառավարությունը հարկային արտոնություն է տվել, իսկ մինչ այդ մամուլում տեղեկություններ էր տարածվել, որ այն պատկանում է Վահրամ Բաղդասարյանին:

«Եթե այդ ընկերության փաստաթղթերի մեջ գտնեք իմ անունը, ես շնորհակալ կլինեմ: Ես բոլոր ջանքերը գործադրել եմ, որպեսզ իտալացիները գան Վանաձոր եւ ոչ միայն դրանով եմ բավարարվելու, այլ մի քանի լուրջ ծրագրեր կան, որ մոտ ժամանակներս դրա մասին կլսենք: Ինչքան հնարավոր է ներդրումները պետք է շարունակվեն»։

Լրագրողի հիշեցմանը, որ ընկերության անվանումը իր անվան եւ ազգանվան առաջին տառերն են, պատգամավորը արձագանքեց։  «Իսկ Վաղինակ Բաղդասարյան հնարավո՞ր է լիներ կամ Վաչագան Բաբայան, Վահագ եւ Բագրատ: Լավ ուսումնասիրեք։ Ընկերությունն իմ շատ մտերիմ մարդկանցն է եւ պետք է ամեն ինչ անեմ, որ աջակցեն, որպեսզի ներդրումներ լինեն»:

Կառավարությունը 3 տարով հարկերից ազատեց ՀՀԿ–ական Վահրամ Բաղդասարյանին պատկանող ընկերությանը