Իսրայելի զինվորականները շարունակում են պնդել, որ Իսրայելի ՌՕՈՒ կործանիչները չեն թաքնվել ռուսական օդանավի հետեւում եւ սեպտեմբերի 17-ին՝ Իլ-20-ի կործանման պահին արդեն իսկ գտնվել են Իսրայելի օդային տիրույթում, փոխանցում է ՏԱՍՍ-ը։

«Իսրայելի ռազմաօդային ուժերը չեն թաքնվել ոչ մի ինքնաթիռի ետեւում, իսկ իսրայելական կործանիչները Իլ-20 ռուսական ինքնաթիռի կործանման պահին եղել են Իսրայելի օդային տիրույթում»,-ասված է Իսրայելի պաշտպանության բանակի մամուլի ծառայության կողմից կիրակի երեկոյան տարածած հաղորդագրությունում։

Իլ-20-ի կործանման մեղքն ամբողջությամբ ընկած է Իսրայելի ՌՕՈՒ-ի եւ նրանց վրա, ովքեր որոշումն ընդունել են. ՌԴ ՊՆ