Ոստիկանությունն ուսումնասիրում է Երեւանում կենդանիների նկատմամբ դաժան վերաբերմունքի մասին հրապարակումները։ Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 23-ին,  NEWS.am–ի թղթակցի հարցմանն ի պատասխան նշել են ոստիկանության մամուլի ծառայությունում։

Հիշեցնենք, որ խոսքը տարակուսանքի ալիք բարձրացրած Facebook-յան հրապարակման մասին է։ Գրառման հեղինակը հակիրճ հայտնում էր, որ կախաղան հանված շան սարսափազդու տեսարանը լուսանկարել է Սիլիկյան թաղամասում: Հանցագործության այլ մանրամասներ չէին հաղորդվում։