News
Լրահոս
News
Շաբաթ
Նոյեմբեր 17
Տեսնել լրահոսը

Առանց նախաբանի. նախօրեին կենդանիների հայ պաշտպանները եւ կենդանիներ սիրողները հերթական անգամ ապշահար էին շների բարբարոս սպանության Facebook-յան հրապարակումից հետո:

Գրառման հեղինակը հակիրճ հայտնում էր, որ կախաղան հանված շան սարսափազդու տեսարանը լուսանկարել է Սիլիկյան թաղամասում հարեւան բակում: Հանցագործության այլ մանրամասներ չէին հաղորդվում: Առայժմ նաեւ հայտնի չէ՝ արդյոք ոստիկանություն դիմե՞լ են:

Ցավոք սրտի, Հայաստանի Քրեական օրենսգիրքը կենդանիների նկատմամբ դաժան վերաբերմունքի համար պատիժ չի նախատեսում: Այլ կերպ ասած՝ աշխարհում առաջին քրիոստոնեական երկրում կարելի Աստծո ստեղծածին անպատժելիորեն կախել, խեղդել, այրել, թունավորել: Իհարկե, նման արարքների համար գոյություն ունի վարչական պատիժ, բայց ինձ թվում է՝ Հայաստանի անկախության տարիներին այն հազիվ թե գոնե մեկ անգամ կիրառված լինի: Որքան էլ տխուր է արձանագրել, բայց կենդանիների հանդեպ վերաբերմունքի առումով Հայաստանը զգալիորեն զիջում է հարեւան Վրաստանին եւ անգամ Թուրքիային:

Իրավաչափ հարց է ծագում՝ դաստիարակության եւ պատժի համակարգում նման մոտեցման դեպքում մենք ի՞նչ հասարակություն ենք ուզում ստանալ: Որ կարելի է անպատժելիորեն ծաղրե՞լ կենդանիներին: Աքսիոմա՝ հեզ կենդանու վրա ձեռք բարձրացնողը վաղ թե ուշ ձեռք կբարձրացնի մարդու վրա:

Այս լույսի ներքո անհրաժեշտ են հապշտապ օրենսդրական փոփոխություններ, իսկ առանց առանձին ապաբարոյական սուբյեկտների անմարդակային արարքների համարժեք իրավաբանական գնահատականի դժվար կլինի առողջ մարդասիրական հասարակության ստեղծումը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Partner news